ACBA-CREDIT AGRICOLE BANK ԵՎ INECOBANK ԲԱՆԿԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ
Բիրտանական Fianancial Times պարբերականի և IFC Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից համատեղ կազմակերպող FT Sustainable Banking Awards մրցանակաբաշխության 117 մասնակից բանկերի ցուցակում են հայտնվել հայկական ACBA-Credit Agricole և Inecobank բանկերը:
Նշենք, որ FT Sustainable Banking Awards մրցանակաբաշխությունը ի հայտ է բերում աշխարհի լավագույն բանկերի հետևյալ մրցակարգերում` ամենակայուն բանկ, զարգացող երկրների ամենակայուն բանկ, տարվա ներդրող և հիմնական ծախսերի ֆինանսավորման ոլորտում ձեռբերումների համար:
117 բանկերի ցուցակում են հայտնվել նաև ռուսական 2 բանկ և մեկական ուկրաինական, ղազախական և արդբեջանական բանկ: