ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 30/05/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 30-ին, բորսայում կայացել է 8150000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 14 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 24400000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.0000%, փակմանը` 5.90%, առավելագույնը` 6.00%, նվազագույնը` 5.90%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.9853%: