ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 06/06/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 6-ին, բորսայում կայացել է 2700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.20 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 11 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 14700000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 5.90%, փակմանը` 5.90%, առավելագույնը` 5.90%, նվազագույնը` 5.90%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.9000%: