Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Beeline. Հայաստանի բիզնես հատվածը ծանոթացավ նոր տեխնոլոգիական լուծումներին
23/06/2014 17:39
Կիսվել

Beeline. Հայաստանի բիզնես հատվածը ծանոթացավ նոր տեխնոլոգիական լուծումներին

«Խելացի լուծումներ` բիզնեսի համար» խորագրի ներքո հունիսի 20-21-ը կայացավ 7-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Ֆորումին մասնակցեցին և իրենց տեխնոլոգիական լուծումները ներկայացրեցին 64 կազմակերպություն, որից 51-ը` տեղական, իսկ 13-ը` արտասահմանյան: Երկօրյա ֆորումն ունեցավ ավելի քան 3000 այցելու, ինչը կրկնակի ցուցանիշ է նախորդ տարվա համեմատ:

«Այս տարի Բիզնես ֆորումը գրանցեց թե որակական, թե քանակական աճ նախորդ տարիների համեմատ: Միջոցառումը հետաքրքիր էր և բիզնես հատվածի և պետական մարմինների համար, ինչի շնորհիվ ունեցանք այցելուների թվի ավելացում: Բովանդակային առումով նույնպես ֆորումը բավականին հարուստ էր, քննարկվեցին առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսաբանկային բնագավառերի խնդիրները և ներկայացվեցին տեխնոլոգիական լուծումներ տվյալ խնդիրների համար»,- ասաց ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ Beeline-ը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին, որոնք նպաստում եմ հեռահաղորդակցության ոլորտի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։ Բազմաթիվ անգամներ հանդես գալով որպես ԴիջիԹեք բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր՝ ապացուցել ենք, որ այն հատուկ տեղ է զբաղեցնում այս գործընթացում։ Հավատացած եմ, որ մեր կողմից ներկայացված պարզ, հարմար լուծումներն ոչ միայն կխթանեն ոլորտի զարգացմանն, այլ նաև հիմք կհանդիսանան հետագա համագործակցության համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը ֆորումի ընթացքում այցելուներին ներկայացրեց բջջային և ֆիքսված կապի, ինչպես նաև տվյալների փոխանցման բազմաթիվ նորարարական լուծումներ: Մասնավորապես, «Վիրտուալ մասնավոր ցանցի» (VPN) ծառայությունն, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխված գրասենյակները համախմբվում են միասնական կորպորատիվ մասնավոր ցանցում: Դա թույլ է տալիս օպտիմալացնել ընկերության բիզնես գործընթացներն, ապահովել փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը և ստանալ կապի բարձր որակ:

Ներկայացվեց նաև Հայաստանում միակ ամբողջովին սարքավորված կոմերցիոն call-center, որը թույլ է տալիս հեշտացնել, ավտոմատացնել և արագացնել ընկերության և հաճախորդի միջև փոխհարաբերություների գործընթացը։

Այցելուների և մանսակիցների շրջանում մեծ հետաքրքություն առաջացրեց  «My Beeline Armenia»  բջջային հավելվածն, որն իր տեսակով եզակի լուծում է: Այն հնարավորություն է տալիս ինքնուրույն կառավարել անձնական գրասենյակը, ակտիվացնել/ապակտիվացնել Beeline ծառայությունները,   ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն սակագնային փաթեթների և ծառայությունների վերաբերյալ և ծանոթանալ ընկերության նոր առաջարկներին և  նորություններին։

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11