ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 24/06/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 24-ին, բորսայում կայացել է 10400000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 11 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 28350000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.50%, փակմանը` 6.36%, առավելագույնը` 6.50%, նվազագույնը` 6.36%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.4871%: