Սոցիալական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.50-0.50
EUR BUY - 446.00+2.00 EUR SELL - 452.00-1.00
OIL:  BRENT - 68.80+0.00 WTI - 65.49-1.67
COMEX:  GOLD - 3436.70+1.13 SILVER - 39.66+1.30
COMEX:  PLATINUM - 1484.10-0.49
LME:  ALUMINIUM - 2658.50+0.45 COPPER - 9919.50+0.60
LME:  NICKEL - 15528.00+0.03 TIN - 33908.00+0.29
LME:  LEAD - 2011.00-0.17 ZINC - 2860.00+0.76
FOREX:  USD/JPY - 147.03-0.51 EUR/GBP - 1.1736+0.40
FOREX:  EUR/USD - 1.1736+0.40 GBP/USD - 1.3522+0.37
STOCKS RUS:  RTSI - 1139.90+0.44
STOCKS US: DOW JONES - 44502.44+0.40 NASDAQ - 20892.69-0.39
STOCKS US: S&P 500 - 6309.62+0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 41171.32+3.51 TOPIX - 2926.38+3.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25538.07+1.62 SSEC - 3582.30+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 9023.81+0.12 CAC40 - 7744.41-0.69
STOCKS EUR:  DAX - 24041.90-1.09
23/07/2025  CBA:  USD - 383.9-0.07 GBP - 519.53+2.02
23/07/2025  CBA:  EURO - 450.08+0.76
23/07/2025  CBA:  GOLD - 42087+285 SILVER - 479.39+4.48
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. 41 մլն դրամ Գավառի մանկատան երեխաների մասնագիտական հմտությունների բարելավմանը
30/06/2014 17:27
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. 41 մլն դրամ Գավառի մանկատան երեխաների մասնագիտական հմտությունների բարելավմանը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական ընկերության միջև կնքվեց եռակողմ համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Գավառի մանկատան սաների համար կստեղծվի խորացված մասնագիտական գիտելիքներ ստանալու հնարավորություն: Ծրագրի արժեքն է 41 մլն դրամ, այն կիրականացվի երեք տարվա ընթացքում:

Ինչպես նշվեց, ծրագրի շրջանակներում Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 90 սան հնարավորություն կունենա ստանալ խորացված հանրակրթական ու մասնագիտական գիտելիքներ և ձեռքբերել կյանքի համար անհրաժեշտ կարևորագույն հմտություններ: Մասնավորապես նախատեսվում է կազմակերպել հայոց և օտար լեզուների, մաթեմատիկայի, պատմության և այլ առարկաների խորացված ուսուցման դասեր, ինչպես նաև տարբեր մասնագիտական դասընթացներ:

Այս ծրագիրը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից Visa ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի թողարկման ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական ծրագիրն է: Բանկի կողմից արդեն թողարկվել է ավելի քան 19 000 VISA ԲԱՐԵՐԱՐ քարտ և ս.թ. փետրվարին 1000 ամենաակտիվ Visa ԲԱՐԵՐԱՐ  քարտապանների միջև անցկացված հեռախոսային հարցման արդյունքում առաջարկվող ծրագրերից ընտրվել է մանկատների երեխաների համար կրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը, որն էլ հենց կյանքի կկոչվի Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության ջանքերով:

Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանի խոսքով – «Ներկայում ավելի քան 90 աղջիկներ և տղաներ՝ Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից, բնակվում են Գավառի մանկատանը: Նրանք հաճախում են հանրակրթական դպրոց, ոմանք մասնակցում են արտադասարանային խմբակների: Սակայն ստացած հանրակրթական գիտելիքները և հմտությունները բավարար չեն, որպեսզի այդ երեխաները, դառնալով չափահաս և լքելով մանկատունը, կարողանան աշխատանք գտնել և լիարժեք ինտեգրվել հասարակությանը: Նրանց անհրաժեշտ են հիմնավոր մասնագիտական գիտելիքներ և կողմնորոշում»:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով- «Սա Visa ԲԱՐԵՐԱՐ  քարտի թողարկումից ի վեր մեր կողմից Հայաստանի մանկատների սաներին ուղղված ծրագրի  նոր մասն է, որը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի: Բանկը ապագայում հետևողական է լինելու մանկատան սաներին կրթաթոշակներով և հնարավորության դեպքում նաև աշխատանքով ապահովելու հարցում: Մենք ողջունում ենք Վորլդ Վիժն Հայաստանի միանալն այս ծրագրին և ուրախ ենք, որ Գավառի մանկատան սաներին ուղղված այս ծրագրից  օգտվելու հնարավորություն կստանան նաև  Գավառի անապահով ընտանիքների երեխաները»:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի խոսքով- «Կրթական կենտրոն ստեղծելու գաղափարը ծագեց հենց այստեղ ապրող 9-18 տարեկան երեխաների հետ ծանոթանալուց և նրանց ցանկությունները ուսումնասիրելուց հետո: Գնահատելով նմանատիպ ծրագրերի իրականացման Վորլդ Վիժն Հայաստանի փորձը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը համատեղ դիմեցին Վորլդ Վիժն՝ առաջարկելով ստանձնել ծրագրի իրականացումը»:

Վորլդ Վիժնի Գավառի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում Գավառի մանկատան և տարածաշրջանի համայնքների երեխաների մասնակցությամբ ևս նախատեսվում են այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն մանկատան երեխաների հաղորդակցման հմտությունների ձևավորմանը հաստատությունից դուրս ՝ օգնելով նրանց ձեռքբերել նոր ընկերներ:

Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :

2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ  բանկային խմբը դարձավ ԱԿԲԱ բանկի հիմնական բաժնետեր: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  ԲԱՆԿԻ ակտիվները, վարկային ներդրումները, սեփական կապիտալը և ավանդների ծավալը  2014թ-ի ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար կազմում են ՝ 264.6 մլրդ ՀՀ դրամ (640.2մլն ԱՄՆ դոլար) 178մլրդ ՀՀ դրամ (430.6մլն ԱՄՆ դոլար) , 53մլրդ ՀՀ դրամ (128.2մլն ԱՄՆ դոլար), 109.6մլրդ  ՀՀ դրամ (265.1 մլն ԱՄՆ դոլար):

Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  5 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 49-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը:

Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության կոչումն է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը:

Վորլդ Վիժնը Հայաստան եկավ 1988 թ– ին՝ օգնություն բերելով երկրաշարժից տուժած ընտանիքներին: Հետագա տարիների ընթացքում Վորլդ Վիժնը սկսեց իրականացնել զարգացման երկարաժամկետ ծրագրեր, և ներկայումս աշխատում է Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի և մայրաքաղաք Երևանի ավելի քան 200 համայնքներում` օժանդակելով ավելի քան 32 000 երեխաների և նրանց ընտանիքներին:

Վորլդ Վիժն Հայաստանի ֆոնդահայթայթման ծրագիրը կոչված է նպաստելու մեր հասարակությունում բարեգործության մշակույթի զարգացմանը, ինչպես նաև բարձրացնելու ձեռնարկությունների և անհատների ներգրավվածությունը համայնքային կյանքում: Տեղական ընկերությունների հետ համատեղ ծրագրերը օգնում են լուծել համայնքների հրատապ խնդիրները՝ այդպիսով նպաստելով երկրի կայուն զարգացմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ-ին և կոչված է խթանելու մարդասիրական օգնությունը և ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Հիմնադրամն ունի 25 տեղական մարմին ամբողջ աշխարհում:

23/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.9
-0.07
Եվրո (EUR)
450.08
+0.76
Ռուբլի (RUR)
4.8848
-0.0165
Լարի (GEL)
141.74
-0.02
42087
+285
Արծաթ
479.39
+4.48