Ֆինանսների նախարարություն. միջնաժամկետ AMGN60294190 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի արդյունքներ
Հուլիսի 08-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 846 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 136 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 710 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 781 059 189 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3712 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: