ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 08/07/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 8-ին, բորսայում կայացել է 4300000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.67 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 9 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 7020000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 5.75%, փակմանը` 5.59%, առավելագույնը` 5.75%, նվազագույնը` 5.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.6411%: