Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ծխախոտ արտադրող ըննկերությունների 5 ամենամեծ պարտությունները
30/07/2014 11:44
Կիսվել

Ծխախոտ արտադրող ըննկերությունների 5 ամենամեծ պարտությունները

Ծխողներին ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից փոխհատուցում վճարելը այդքան էլ եզակի չեն ԱՄՆ-ում: Ընկերությունները միշտ էլ բողոքարկում են որոշումները, սակայն դատավորները մեծամասաբ ընտրում են հայցվորների կողմը:

Անցած շաբաթ Ֆլորիդա նահանգի դատարանը բավարարեց Սինդի Ռոբերտսոնի հայցն ընդդեմ R.J. Reynolds Tobacco-ի, որին պատկանում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Camel-ը, Kool-ը, Winston-ը և Pall Mall-ը: Ըստ Ռոբերտսոնի փաստաբանների, ընկերությունը բավականաչափ չի իրազեկել ծխելու վնասի մասին, ինչը 1996 թվականին բերել է Մայքլ Ջոնսոնին 36 տարեկան հասակում թոքի քաղցկեղից մահվան: Փոխհատուցման գինը կկազմի է $23,6 մլրդ, եթե R.J. Reynolds Tobacco-ին չհաջողվի դատը հաղթել:

Այս գործի հետ կապված, հիշենք ԱՄՆ-ում եղած բոլոր մեծ հայցերը, որոնք ներկայացրել են դատարան ծխելուց վնաս կրած մարդիկ և դատարանը նրանց հայցը բավարարել է:

2000 թվական, «Ինգլը գործը», $145 մլրդ

Այս  գործը նմանատիպ դեպքերի մեջ ամենահայտնիներից մեկն է: Այն սկիզբ առավ 1994 թվականին: 2000 թվականին Ֆլորիդա նահանգի բնակիչ Հովարդ Ինգլին հաջողվեց ապացուցել դատարանում, որ ծխախոտը առաջացնում է թոքի քաղցկեղ և շատ այլ ուրիշ հիվանդություններ: Դատարանը հայցին տվեց class action կարգավիճակ (ներկայացնում էր նահանգի բոլոր ծխելուց հիվանդացածների շահերը), այն բավարարեց՝ ճանաչելով ծխախոտ արտադրող ընկերությանը մեղավոր և ի օգուտ հայցվոր կողմի բռնագրավեց $145 մլրդ (այն ժամանակ այս թիվը ռեկորդային էր ԱՄՆ-ում):

2001 թվական, Blue Cross Blue Shield, $17.8 մլն

Blue Cross Blue Shield ընկերությունը առաջին անգամ հաղթեց ծխախոտ արտադրող ընկերության դեմ հայցը: Ի օգուտ Blue Cross Blue Shield-ի բռնագրավեց $17,8 մլն: Նույն տարում ծխող Ռիչարդ Բեքենը հաղթեց դատն ընդդեմ Philip Morris-ի: Ըստ սկզբնական վճռի նա պետք է ընկերությունից ստանար $3 մլրդ, սակայն ավելի ուշ այն իջեցվեց մինչև $100 մլն:

2002 թիվ, Մայոլա Ուիլյամս, $80 մլն

Մայոլա Ուիլյամսը, ում ամուսինը մահացել էր թոքի քաղցկեղից, մեղադրում էր Philip Morris-ին այն բանում, որ նրանք մոլորությամ մեջ են գցել իրենց՝ հայտարարելով, իբր իրենց «փափուկ» ծխախոտները ավելի քիչ վնասակար են, քան նրանք իրականում կան: Օրեգոն նահանգի դատարանը որոշեց $80 մլն բռնագրավել ընկերությունից ի օգուտ հայցվոր կողմի: 2009 թվականին ընկերության կողմից մի շարք բողոքարկումներից հետո դատարանը որոշեց վերջնականապես գանձել $155 մլն:

2003 թվական, խմբակային հայց, $10,1 մլրդ

Դատարանը Philip Morris ընկերությունից $10,1 մլրդ գումար գանձեց ի օգուտ ծխողների, որոնք կարծել էին, իբր քիչ քանակով խեժ պարունակող ծխախոտները ավելի քիչ վնասակար են իրենց առողջության համար:

2013 թ., Դորոտի Ալեքսանդր, $35 մլն; Լորա Գրոսմանի հարազատներ, $37,5 մլն

2013 թվականին Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի դատարանը R.J. Reynolds Tobacco-ից $37,5 մլն գումար է գանձել ի օգուտ մի կնոջ հարազատների, ով մահացել է 1995 թվականին թոքի քաղցկեղից: Ըստ ընտանիքի խոսքերի, նա դեռ անչափահաս հասակում սկել էր ծխելը և չէր հասկանում, որ դա վնասակար է: Ընկերության ներկայացուցիչները փորձում էին ապացուցել, որ տուփերի վրա գրված է եղել դրա վնասակարության մասին, բայց դատարանը դա բավականաչափ չհամարեց:

2013 թվականին 3-րդ շրջանի վճռաբեկ դատարանը Lorrilard ընկերությունից ի օգուտ Դորոտի Ալեքսանդերի գանձեց $35մլն, քանի որ նրա ամուսինը մահացել էր թոքի քաղցկեղից 1996 թվականին:

Բոլոր այս դեպքերը ցուց են տալիս, որ ԱՄՆ-ի ծխախոտ արտադրող ընկերությունները ավելի ու ավելի հաճախակի են սկսում վճարել բազմամիլիոնանոց, և անգամ բազմամիլիարդանոց տուգանքներ, սակայն այդ փողերը ստանալու համար տուժողներին պետք է լինում սպասել մի քանի տասնյակ տարիներ: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52