Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 450.00-0.50
OIL:  BRENT - 65.72-0.73 WTI - 62.12-0.64
COMEX:  GOLD - 3891.50+0.04 SILVER - 47.32+0.00
COMEX:  PLATINUM - 1597.50-0.77
LME:  ALUMINIUM - 2688.50+0.30 COPPER - 10379.00+1.08
LME:  NICKEL - 15184.00-0.33 TIN - 36013.00+1.70
LME:  LEAD - 2010.50+1.11 ZINC - 2987.50+0.93
FOREX:  USD/JPY - 147.12-0.55 EUR/GBP - 1.1733-0.07
FOREX:  EUR/USD - 1.1733-0.07 GBP/USD - 1.3472+0.22
STOCKS RUS:  RTSI - 1023.28-0.05
STOCKS US: DOW JONES - 46441.10+0.09 NASDAQ - 22755.16+0.42
STOCKS US: S&P 500 - 6711.20+0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 44936.73+0.87 TOPIX - 3087.40-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 27287.12+1.61 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9446.43+1.03 CAC40 - 7966.95+0.90
STOCKS EUR:  DAX - 24113.62+0.98
02/10/2025  CBA:  USD - 383.34+0.6 GBP - 516.82+1.19
02/10/2025  CBA:  EURO - 450.5+1.7
02/10/2025  CBA:  GOLD - 47721+649 SILVER - 582.71+14.51
ԱՄՆ կառավարությունը «շաթդաունի» մեջ է
02/10/2025 21:39
Կիսվել

ԱՄՆ կառավարությունը «շաթդաունի» մեջ է

Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2025 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 00:01-ին՝ արևելյան ժամանակով, սկսվեց կառավարության շաթդաունը, որը պայմանավորված է Կոնգրեսի կողմից 2026 ֆինանսական տարվա բյուջեի հատկացումների մասին օրենքը ընդունելու ձախողմամբ։ Սա ԱՄՆ-ի արդի պատմության 21-րդ շաթդաունն է։ 

Կուսակցական տարաձայնությունները հիմնականում կապված են դաշնային ծախսերի չափերի, արտաքին օգնության կրճատումների և առողջապահական ապահովագրության սուբսիդիաների շուրջ։ Դեմոկրատները պահանջում են երկարաձգել «Մատչելի բուժօգնության ակտի» ներքո գործող ապահովագրական սուբսիդիաները, ինչին կտրուկ ընդդիմանում են Հանրապետականները։

Այսպիսով՝ շուրջ 900,000 դաշնային աշխատակից ուղարկվել է հարկադիր արձակուրդի, իսկ մոտ 700,000 կշարունակեն աշխատանքը առանց վարձատրության։ Կենսական կարևորության մի շարք ծառայություններ, ինչպիսիք են «Medicare»-ը, «Medicaid»-ը, Տրանսպորտային անվտանգության վարչությունը և «Amtrak»-ը շարունակում են գործել, սակայն մի շարք կառույցների աշխատանքը, որոնցից են Ազգային առողջապահության ինստիտուտը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները կանգնած են մասնակի կամ լրիվ դադարի վտանգի առջև։ 

Տնտեսական առումով՝ կարճատև շաթդաունները սովորաբար սահմանափակ հետևանքներ են ունենում,  սակայն երկարաձգման դեպքում ստեղծվում է անկայունության մթնոլորտ, որը խաթարում է տնտեսական աճը։ «Goldman Sachs»-ի գնահատմամբ՝ յուրաքանչյուր շաբաթ շաթդաունի պայմաններում ԱՄՆ-ի տնտեսական աճը կարող է նվազել մոտ 0.15–0.2 տոկոսով։ Այժմ, երբ ԱՄՆ-ի տնտեսությունն արդեն իսկ գտնվում է խոցելի վիճակում, նման  իրավիճակը հատկապես մտահոգիչ է, և հնարավոր հավելյալ կրճատումները դաշնային համակարգում կարող են սրել ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ տնտեսական խնդիրները։

Նախորդ մեծ շաթդաունը, որը տևեց 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունվար, դարձավ ԱՄՆ պատմության ամենաերկարը։ Այդ ժամանակ տնտեսությունը կորցրեց մոտ 11 մլրդ դոլար, որից 3 մլրդը՝ անդառնալիորեն, ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի։ Հարյուր հազարավոր դաշնային աշխատակիցներ մնացին առանց աշխատավարձի, օդանավակայաններում անվտանգային ծառայությունները բախվեցին աշխատակազմի պակասի, իսկ բազմաթիվ կառավարական ենթակապալառուներ չկարողացան վերականգնել իրենց կորուստները։ 

02/10/2025
դրամ
Դոլար (USD)
383.34
+0.6
Եվրո (EUR)
450.5
+1.7
Ռուբլի (RUR)
4.6984
+0.0189
Լարի (GEL)
140.8
+0.11
47721
+649
Արծաթ
582.71
+14.51