ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT2615A090 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 145 000 000 դրամ, այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 3 045 000 000 դրամ, ոչ մրցակցային առաջարկություններ դիլերների կողմից չեն եղել:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 100 000 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 10,9%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10,8743%:
Աճուրդին մասնակցել են 14 դիլեր: