Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը Նոր-Նորքում բացել է թվով 12-րդ ռեստորանը
28/08/2014 11:18
Կիսվել

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը Նոր-Նորքում բացել է թվով 12-րդ ռեստորանը

Oգոստոսի 26-ին Կարաս ազգային սննդի ցանցը բացեց իր 12-րդ սպասարկման կետը Նոր Նորք, Գայի պող. 13/1 հասցեում և հայտարարեց ընկերության նոր կայքի գործարկման մասին:

«Այսօր մեզ մոտ կրկնակի տոն է: Մենք բացել ենք մեր 12-րդ սպասարկման կետը, ինչը շատ կարևոր ռազմավարական քայլ է ընկերության համար, քանի որ այժմ մեր ցանցն ընդգրկում է ք.Երևանի գրեթե բոլոր համայնքները: Այսօր մենք նաև գործարկել ենք ընկերության նոր կայքը՝ թարմացված կառուցվածքով և դիզայնով: Կայքի ստեղծման գործընթացում մենք հաշվի ենք առել այն փաստը, որ մեր այցելուները հնարավորություն ունենան ավելի հարմար եղանակով կատարել արագ օնլայն պատվերներ: Կարևոր է նշել, որ նորացված կայքում ավելացել է նաև օնլայն վճարումների կատարման ծառայությունը: Դիզայնի և ինտերֆեյսի վրա աշխատելիս մենք մեծ ուշադրություն ենք դարձրել շուկայում առկա նոր միտումերին:»,- նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Եռահարկ նոր ռեստորանի ընդհանուր տարածքը կազմում է 250քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: Ռեստորանի ինտերիերը ձևավորված է ժամանակակից ոճով:  Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն: Ռեստորանը կաշխատի ամեն օր` 10:00-01:00:
Այսպիսով, 12-րդ կետի բացումը և նորացված կայքի մեկնարկն ընդգծում են ընկերության առաքելությունը՝ նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին ժամանակակից կյանքի ռիթմին համահունչ` Կարասն առաջարկում է ավանդական ազգային խոհանոցի ընտրանին` խնայելով իր հաճախորդների ժամանակն ու տրամադրելով գնի և որակի լավագույն համադրություն:

Հիշեցնենք, որ ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին ևս 3 բիստրոներ Երևան քաղաքի տարբեր համայնքներում, 4 ռեստորան Երևան քաղաքում, 1 drive thru ֆորմատի ռեստորան Լենինգրադյան 1/1 հասցեում, 1 ռեստորան ԵրևանՄոլ առևտրի և զվարճանքի կենտրոնում և 1 ռեստորան Ծաղկաձոր քաղաքում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 90 հազար հաճախորդի:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69