
Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Ռոջեր Բեբսոնից՝ ամենազգուշավոր ներդրողից
Նա, ով պատրաստ է կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենաազդեցիկ ներդրողներից մեկի՝ Գեթի Գրինի խորհուրդները՝ ֆինանսների ոլորտում հաջողություն ունենալու մասին:
Ռոջեր Բեբսոն (1875—1967)
Ընկերությունը՝ Babson Statistical Organization
Կարգախոսը՝ «Դիվերսիֆիկացիա, զգուշություն և պարտքերի բացակայություն»
Հայտնի մտքերից՝ «Մարդիկ պետք է ավելի շատ սովորեն, թե որտեղ պետք է ներդնեն իրենց գումարները, հարցնելու փոխարեն, թե ուր կորան իրենց փողերը»
Սկզբունքները
Ռոջեր Բեբսոնը երկար տարիներ բուժվել է տուբերկուլյոզի դեմ: Բուժման համար գումարներ աշխատելու նպատակով նա իրականացրել է շուկայի վերլուծություն և Նյուտոնի օրենքի հիման վրա մշակել շուկայի ինդեքս, ըստ որի՝ բարձր գներին պետք է հաջորդեն ցածր գները և հակառակը: