Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ 16/04/09 – ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
16/04/2009 18:38
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ 16/04/09 – ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշման համաձայն` գործադիրը հաստատել է Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի եւ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009թ. մարտի 31-ին հաստատված մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների։  Հարցի կապակցությամբ վարչապետը կարեւորել է իրականացվելիք աշխատանքների որակի վրա մրցույթում հաղթած կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու անհրաժեշտությունը։

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի շրջանակներում 2009թ. մարտի 16-ին անցկացված եւ հիշյալ ծրագրի ձեռքբերումների խորհրդի կողմից 2009թ. ապրիլի 2-ին հաստատված «Մետաղյա խողովակների ձեռքբերում» միջազգային մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Ինտերփայփ-Ուկրաինա» ՍՊԸ-ն։

Նիստում գործադիրը որոշել է ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2005թ. հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկություննների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 429 մլն 746.175 հազար դրամ արժողությամբ գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին։ Որոշվել է նաեւ առաջարկել հիշյալ ծրագրի շրջանակներում խմելու մայր ջրագծերի, օրական կարգավորող ջրամբարի (ՕԿՋ), խմելու ջրի ներքին ցանցերի վերականգնման նպատակով կատարված ծախսերը` 126 մլն 746.689 հազար դրամի չափով, ավելացնել համապատասխան համայնքների սեփականությունը հանդիսացող կառույցների հաշվեկշռային արժեքներին։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին եւ մարզպետներին։

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58