
Վենեսուելան՝ դեֆոլտի եզրին
Չնայած այն փաստին, որ Վենեսուելան ունի նավթի խոշոր պաշարներ և հումքի արտահանումից ապահովում է զգալի եկամուտներ, շատ տնտեսագետներ վստահ են, որ երկիրը երկարաժամկետ պարտավորությունների մասով գտնվում է դեֆոլտի եզրին: Այս մասին գրում է Financial Times-ը:
Ըստ տնտեսագետների գնահատականների՝ մինչև տարվա վերջ Վենեսուելայի կառավարությանն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող ռիսկային պարտավորությունները վերակազմավորելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, երկրի ֆինանսական դրությունը կսրվի և դեֆոլտից խուսափել չի լինի:
Ի պատասխան տնտեսագետների մտավախությունների՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրիոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է կատարել իր բոլոր պարտավորությունները՝ մինչև վերջին լուման, և դեֆոլտի վտանգ երկրին չի սպառնում:
Ստեղծված իրավիճակից ելնելով` ներդրողների մոտ ձևավորվել են որոշակի մտավախություններ:
Վերջին օրերին գրանցվել են Վենեսուելայի պետական նավթային ընկերության՝ PDVSA-ի կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության տատանումներ:
Նշենք, որ Վենեսուելայի ընդհանուր պետական պարտքը կազմում է 80 մլրդ ԱՄՆ դոլար: