Beeline. թվայինացվում է Մարալիկ քաղաքի ֆիքսված ցանցը
Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։
Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. հոկտեմբերի 17-ը, Մարալիկ քաղաքի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի բարձրորակ ծառայությունները, ինչպես նաև կկատարելագործվի Beeline–ի լայնաշերտ ինտերնետի որակը: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ։
«Մենք շարունակաբար իրականցնում ենք ներդրումներ ուղղված լարային ենթակառուցվածքների արդիականացմանն՝ ընդգրկելով նորանոր բնակավայրեր։ Կատարելագործելով կապի ոլորտը մենք փորձում ենք փոխել մեր բաժանորդների կյանքը դեպի ավելի լավը՝ տրամադրելով նրանց որակյալ ձայնային կապ և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը: