Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Պարզվում է՝ Երկիր մոլորակի բնակիչներս դարձել ենք 10%-ով ավելի հարուստ
25/09/2014 21:06
Կիսվել

Պարզվում է՝ Երկիր մոլորակի բնակիչներս դարձել ենք 10%-ով ավելի հարուստ

2013 թվականին Երկիր մոլորակի բնակչության ֆինանսական ակտիվները ավելացել են 9,9%-ով, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Արդյունքում, աշխարհում ֆինանսական ակտիվների ընդհանուր ծավալը հասել է ռեկորդային մակարդակի՝ 118,278 տրիլիոն եվրո: Այս մասին նշվում է Allianz SE ապահովագրական ընկերության` Երկիր մոլորակի բնակչության բարեկեցությանը նվիրված Global Wealth Report տարեկան զեկույցի մեջ:

Ըստ զեկույցի հեղինակների՝ 2013 թվականին աշխարհում ֆինանսական ակտիվների  նման բարձր աճին նպաստել են մի շարք գործոններ, մասնավորապես`

  • Արժեթղթերի շուկաների դրական դինամիկան, ինչով և պայմանավորված՝ բնակչության ներդրումները արժեթղթերում աճել են մոտ 16,5%-ով և կազմել ավելի քան 45 տրիլիոն եվրո,
  • Տարբեր ավանդատեսակների նկատմամբ հետաքրքրության աճը. 2013 թվականին բնակչության համախառն ավանդները աճել են մոտ 5,5%-ով և տարեվերջին հասել 34 տրիլիոն եվրոյի,
  • Ապահովագրական տարբեր ծրագրերում և կենաթոշակային հիմնադրամներում իրականացվող ներդրումների աճը, որը կազմել է 7,2%:

2013 թվականին աշխարհում ֆինանսական ակտիվների աճի ուսումնասիրության արդյունքում վերլուծաբանները բացայահտել են մի շարք հետաքրքրիր միտումներ: Դրանք ներկայացնում են ստորև.

Առաջատարներ և հետնապահներ

  • 2013 թվականին Լատինական Ամերիկայում բնակչության ֆինանսական ակտիվների ընդհանուր ծավալը աճել է ընդամենը 6,4%-ով՝ 2012 թվականին գրանցված 13,5% աճի դիմաց:
  • Հաշվետու տարում Ասիայում գրանցվել է բնակչության ֆինանսական ակտիվների 12,2% աճ՝ առավելապես շնորհիվ Ճապոնիայի:
  • Առավել զգալի աճ գրանցվել է Հյուսիսային Ամերիկայում՝ 11,7%:
  • Երկարաժամկետ կտրվածքով ֆինանսական ակտիվների աճի տեմպով առաջատարը Արևելյան Եվրոպան է, որտեղ 2001-2013 թվականների ընթացքում գրանցվել է ցուցանիշի 14,5% աճ: Այնուհետև հաջորդում են Ասիան և Լատինական Ամերիկան:

Որտե՞ղ են ապրում ամենահարուստ մարդիկ

Ինչպես է ընդունված է համարել՝ Շվեյցարիայում ապրում են ամենաապահովված մարդիկ: 2013 թվականի արդյունքներով այս երկրում մեկ բնակչության հաշվով զուտ ֆինանսական ակտիվները կազմել են 146,54 հազար եվրո: 2012 թվականի համեմատ ցուցանիշը աճել է 6,2%-ով: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որտեղ յուրաքանչյուր բնակչի հաշվով ֆինանսական ակտիվները կազմում են 119,57  հազար եվրո: Երրորդ տեղում Բելգիան է՝ 78,3 հազար եվրո: Առաջին տասնյակում հայտնվել են նաև Նիդերլանդները, Ճապոնիան, Շվեդիան, Թայվանը, Կանադան, Սինգապուրը և Մեծ Բրիտանիան:

Հարուստ, աղքատ և միջին դաս

Հետաքրքիր է, որ իր ուսումնասիրությունների արդյունքում Allianz ընկերությունը դիտարկվող երկրների բնակչությանը բաժանել է երեք դասի՝ ըստ բարեկեցության ցուցանիշի:

Միջին դաս. Այն քաղաքացիներն են, որոնց ֆինանսական ակտիվները կազմում են 5,3-31,8 հազար եվրո: Այն դասին են պատկանում բնակչության 19%-ը:

Աղքատ դաս. Այն քաղաքացիներն են, որոնց ֆինանսական ակտիվները չեն գերազանցում  5,3 հազար եվրոն: Ամբողջ աշխարհում հաշվառվում է 3,5 մլրդ աղքատ մարդ:

Հարուստ դաս. Այն քաղաքացիներն են, որոնց ֆինանսական ակտիվները գերազացնում են 31,8 հազար եվրոն:

AMP
07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37