ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
2009թ.-ի ապրիլի 17 – ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52164108 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ժամանակ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 053 650 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 1 993 650 000 դրամ, դիլերների կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել, իսկ գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 60 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ, տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը եղել է 11.4999 %, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 11.3867 %:
Աճուրդին մասնակցել են 11 դիլեր: