
Ֆրանսիայի պետպարտքի ծավալն առաջին անգամ գերազանցել է 2 տրլն եվրոն
Ֆրանսիայի պետպարտքի մակարդակն առաջին անգամ հատել է 2 տրլն եվրոյի սահմանագիծը: Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Insee) տվյալներով` ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում երկրի պարտքային բեռի ընդհանուր ծավալը կազմել է 2,023 տրլն եվրո: Առաջին եռամսյակի համեմատ` պետպարտքի ծավալն ավելացել է 28,7 մլրդ եվրոյով և կազմել ՀՆԱ-ի 95,1%-ը: Մինչդեռ, կառավարության կանխատեսումներով, ազգային տնտեսությունն այս ցուցանիշին հասնելու էր միայն տարեվերջին:
Insee-ի հրապարակած տվյալներով` 2002-2012թթ. ընկած հատվածում Ֆրանսիայի պետական պարտքային պարտավորվածության մակարդակը 930 մլրդ եվրոյից աճել է մինչև 1,86 տրլն եվրո: