Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսը լի է տեխնոլոգիական սեմինարներով ու գործարար ներկայացումներով
04/10/2014 13:50
Կիսվել

ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսը լի է տեխնոլոգիական սեմինարներով ու գործարար ներկայացումներով

«ԴիջիԹեք Էքսպո 2014» տեխնոլոգիական ցուցահանդեսը հագեցած է հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով: Ցուցահանդեսային 3 օրերին, ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում,  այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 50 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «ՏՏ կիրառումը դպրոցում»,  «Ծրագրավորման ծառայությունների արտահանումը ԵՄ շուկա», «Փոքր ՀԷԿ-երի ավտոմատացման մեջ ջրի հոսքի և մակերևույթի մակարդակի չափում», «M Logistics մատակարարման ցանցի ամբողջական կառավարման համակարգ» և այլն:

Գործնական աշխատանքով (Team building, task breakdown, grooming, sprint planning, estimation with planning poker cards, demo) հանդես կգան Մակադամիան և VMWARE  ընկերությունները:

«Մակադամիան» ընկերությունը կներկայացնի նաև «Agile Tour»-ը, որի նպատակն է բացահայտել նոր առաջնորդներ և խոսնակներ, տարածել ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանության ոլորտում ունեցած փորձը:

Chase Media  ընկերությունը կներկայացնի «Վեբկայքի մոնետիզացիա», որը նախատեսված է ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել կայքեր և վաստակել ամսական $3,000 և ավել:
Սեմինարների օրակարգին կարող եք ծանոթանալ` հետևելով այս հղմանը:

Ցուցահանդեսը կտևի Հոկտեմբերի 3-5, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: ԴիջիԹեքի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են 10:00-18:00: Միջոցառման մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ www.digitec.am:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորը` «Յուքոմ» ընկերությունը:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92