Սոցիալական

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 74.17+1.15 WTI - 70.26+0.82
COMEX:  GOLD - 2636.50-0.61 SILVER - 29.98-1.54
COMEX:  PLATINUM - 935.90-3.15
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.82+0.11 EUR/GBP - 1.0427+0.15
FOREX:  EUR/USD - 1.0427+0.15 GBP/USD - 1.2579+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42992.21-0.77 NASDAQ - 19722.03-1.49
STOCKS US: S&P 500 - 5970.84-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40281.16+1.80 TOPIX - 2801.68+1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 20092.10-0.03 SSEC - 3401.96+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8149.78+0.16 CAC40 - 7355.37+1.00
STOCKS EUR:  DAX - 19984.32+0.68
27/12/2024  CBA:  USD - 396.48+0.30 GBP - 496.79+0.30
27/12/2024  CBA:  EURO - 413.13+1.06
27/12/2024  CBA:  GOLD - 33318.44+25.21 SILVER - 375.79+0.29
Air France-ի օդաչուների գործադուլն ընկերությանն արժեցել է 500 մլն եվրո
08/10/2014 17:00
Կիսվել

Air France-ի օդաչուների գործադուլն ընկերությանն արժեցել է 500 մլն եվրո

Աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկի` Air France-ի օդաչուների կազմակերպած գործադուլի արդյունքում ընկերությանը հասցված վնասի չափն, ըստ նախնական գնահատականների, կազմում է 500 մլն եվրո:

Ինչպես հայտնել է Air France-ի ֆինանսական տնօրեն Պյեր-Ֆրանսուա Ռիոլաչին, վերջնական գնահատականը հրապարակելու համար դեռ կպահանջվի որոշակի ժամանակ: Նրա խոսքով` ընկերությանը թեև հաջողվել է խնայել միջոցների մի մասը, քանի որ այդ ընթացքում ինքնաթիռները չեն թռչել, այդուամենայնիվ, բավական միջոցներ էլ հատկացվել են ուղևորներին` որպես փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Air France ավիաընկերության օդաչուները ընդամենը օրեր առաջ են դադարեցրել աննախադեպ` երկշաբաթյա գործադուլը, որն ամենաերկարատևն էր 1998-ից առայսօր։ Գործադուլը դադարեցվել է իշխանությունների հետ հանգիստ պայմաններում բանակցելու նպատակով։

Օդաչուների գործադուլը կապված էր Air France-ի գործընկեր Transavia ընկերությունը զարգացնելու ծրագրի հետ։ Բանն այն է, որ օդաչուները մտավախություն ունեն, որ կարող են տեղափոխվել Transavia` ավելի ցածր աշխատավարձով աշխատելու։

27/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.48
+0.30
Եվրո (EUR)
413.13
+1.06
Ռուբլի (RUR)
3.76
-0.22
Լարի (GEL)
142.11
+0.36
33318.44
+25.21
Արծաթ
375.79
+0.29