Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
ԱՊՀ երկրները հարկային հանցագործությունները կբացահայտեն համատեղ ուժերով
10/10/2014 17:40
Կիսվել

ԱՊՀ երկրները հարկային հանցագործությունները կբացահայտեն համատեղ ուժերով

Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը: Խորհուրդը հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցն է քննարկել ԱՊՀ գործադիր կոմիտեի և հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես` ուրվագծվել է արտերկրում հաշվեհամարի բացման ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի հարցով ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության կատարելագործման սցենարը: Քննարկվել են վերլուծական աշխատանքների կատարման մեթոդներ, որոնց օգնությամբ դուրս են հանվում տնտեսության առավել ռիսկային և հանցավոր ուղղությունները, ըստ որոնց` կազմակերպվում է օպերատիվ մարմինների պայքարը` երկրի տնտեսական անվտանգության ապահովման նպատակով: Կարևորվել է նաև ԱԱՀ-ի վճարումից խուսափելու գործոնը բացահայտելու համար մասնակից երկրների ուժերի համախմբումը: ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ներկայացրել է հարկային իրավախախտումների դեմ պայքարում Հայաստանի փորձը և լսել մյուս երկրների գործընկերներին: «Կարծում եմ` ԱՊՀ երկրների մեր գործընկերների հետ փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրների բարձրաձայնման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ եղանակներ գտնել ու կիրառել մեր աշխատանքում` երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու նպատակով»,-նկատել է ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ Գարիկ Դարբինյանը:

Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննության դեպարտամենտի տնօրեն Իգոր Մարշալովի գնահատմամբ ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության մակարդակը բավական բարձր է. «Ներկայում շատ է տարածված արտերկրում ձեռնարկատիրության գրանցումը` ոչ ռեզիդենտի անունով: Նման հանցագործություններն առանց համագործակցության չափազանց դժվար է բացահայտել: Համատեղ աշխատանքի շնորհիվ ենք նաև վեր հանում մեր երկրների տարածքում կեղծ ձեռնարկատիրության դեպքերը»:

Ի. Մարշալովը ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահության իրավունքը փոխանցել է Հայաստանի ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանին:

Նիստի ավարտին Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներն արձանագրություն են ստորագրել:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84