Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հայաստանում ԱՄՆ հյուպատոսության քմահաճության հետևանքով մեր ՏՏ մասնագետները մուտքի արտոնագրեր չեն ստանում
24/10/2014 09:50
Կիսվել

Հայաստանում ԱՄՆ հյուպատոսության քմահաճության հետևանքով մեր ՏՏ մասնագետները մուտքի արտոնագրեր չեն ստանում

Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունները, ի դեմս  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործունեության կապակցությամբ: Մասնավորապես, մեզ համար անհայտ պատճառներով, վերջին շրջանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության քմահաճության հետևանքով Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներն ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստանում: Հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ դրական պատասխան ստանալու նպատակով ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը ստիպված են դիմել 3 անգամ, որը ոչ միայն նյութական լրացուցիչ ծախս է ենթադրում (յուրաքանչյուր դիմումի արժեքը 160$), այլև անտեղի վատնվում է տեխնոլոգիական բարձրակարգ մասնագետների թանկարժեք աշխատաժամանակը: Մեր տեղեկություններով, չնայած հայաստանյան տեխնոլոգիական մասնագետների հաճախակի գործուղումներին, ԱՄՆ միգրացիոն օրենքների խախտումներ չեն գրանցվել:

Այս ամենի հետևանքով խաթարվում է տեղական և ԱՄՆ ընկերությունների համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում՝ ամերիկյան գործընկերների մոտ անվստահություն առաջացնելով թե՛ մեր ընկերությունների, թե՛ երկրի  նկատմամբ: Սա ըստ էության խաթարում է Հայաստանի, որպես տեխնոլոգիական բրենդի, բարի համբավը: Հարկ ենք համարում նշել, որ տարիներ շարունակ հայկական տեխնոլոգիական ոլորտն ունեցել է ԱՄՆ կառավարության աջակցությունը, որի արդյունքում ամերիկյան ընկերությունները դարձել են հայկական տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ընկերությունների հիմնական պատվիրատուն և գործընկերը, ինչի մասին վկայում են համատեղ իրականացված բազմաթիվ նախագծերն ու ծրագրերը, այդ թվում նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ իրականացված ծրագրերը: Հայտնում ենք նաև, որ հայաստանյան ՏՏ ոլորտի արտահանման շուկայի շուրջ 59 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, իսկ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 47 տոկոսը հիմնադրվել են ամերիկյան կապիտալով:

ԱՄՆ հայաստանյան հյուպատոսական ծառայության ներկայիս վարքագիծը վտանգում է երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը և դեմ է ԱՄՆ կառավարության Հայաստանի Հանրապետության նկատմամբ հայտարարած նպատակներին:

Մեր պարտքն ենք համարում ահազանգել նշված խնդրի մասին ՀՀ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը, հետաքրքրված հասարակական կազմակերպություններին և մասնավոր ընկերություններին, ԱՄՆ հայկական կազմակերպություններին և լոբիստական կառույցներին և խնդրել պետական, դիվանագիտական և հասարակական խողովակներով շտկել ստեղծված իրավիճակը՝ ներկայումս գոյություն ունեցող համագործակցությունը չվտանգելու համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անունից՝ գործադիր տնօրեն՝ Կարեն Վարդանյան:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11