
Պետական թատրոնների տարեկան եկամուտը կազմում է մոտ 368 մլն դրամ
2013 թվականին Հայաստանի պետական մասնագիտացված թատրոնները ապահովել են 367,93 մլն ՀՀ դրամի հասույթ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում թատրոնները կազմակերպել են 2681 ներկայացում, որոնց ներկա է գտնվել 444.4 հազար հանդիսատես:
Հարկ է նշել, որ թատրոնների ապահոված համախառն հասույթի շուրջ 90%-ը ապահովել են Երևանում գործող թատրոնները:
Նշենք, որ մեր երկրում գործում է պետական մասնագիտացված 28 թատրոն, որոնցից 18-ը՝ Երևանում: