ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – 2009Թ.-Ի ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ 46 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ
Հարկային մարմնի կողմից կատարված հարկային ստուգումների առումով պետք է արձանագրել այն փաստը, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից որդեգրած հստակ հարկային քաղաքականության արդյուքում հարկային ստուգումները չեն կրում տարերային բնույթ, խիստ հասցեագրված են և հնարավոր ռիսկերի գնահատմամբ բացառում են անհարկի միջամտությունը հարկ վճարողի գործունեությանը: Արդյունքում, փետրվար ամսին իրականացված ընդամենը 46 ստուգումներով արձանագրվել են խախտումներ գումարով 93.4 մլն. դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 102.5%-ով: