ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 62.7%-ՈՎ
Ամենացածր ցուցանիշը 2009թ.-ի փետրվարին գրանցվել է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների արտահանման ծավալների ցուցանիշի առումով և նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն նվազել է հասնելով 62.7%-ի և կազմել 9.6 մլրդ. դրամ: Ապրանքների արտահանման առումով Հայաստանյան շուկայում դոմինանտ դեր ունեցող ընդամենը երեք կազմակերպությունների («Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» և «Ռուսալ-Արմենալ») կողմից արտահանման ծավալները 2008թ.-ի փետրվար ամսվա նկատմամբ այս տարվա փետրվարին նվազել է 5.3 մլրդ. դրամով կամ 65.4%-ով: