Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎիվաՍել-ՄՏՍ. Այլընտրանքային էներգիա» ծրագիրը շարունակվում է
07/11/2014 10:28
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Այլընտրանքային էներգիա» ծրագիրը շարունակվում է

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում են նոր նախագիծ, որն իրականացվում է «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում: Համագործակցող կողմերը Արարատ մարզի Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր համայնքներում սկսել են տեղադրել տարածքի հսկողություն իրականացնող «էլեկտրական հովիվ»: 

Արևային էներգիայով աշխատող էլեկտրական ցանկապատի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավարներ Կարապետ Կարապետյանը (Շաղափ), Հովհաննես Դավթյանը (Լանջանիստ), Ռաֆիկ Անդրեասյանը (Ուրցաձոր) և հիշատակված գյուղերի բնակիչները: Միջոցառման ընթացքում, «Էլեկտրական հովիվ» արտադրող առաջին (1938թ.) և առավել հաջողակ Գալլագեր կազմակերպության ներկայացուցիչը` Հենկ Բլակը, ներկայացրել է նորարարական համակարգի աշխատանքը: Նա Հայաստան է հրավիրվել FPWC-ի աշխատակազմի և շահառուների վերապատրաստման նպատակով:

Արևային «էլեկտրական հովիվը» արդյունավետ միջոց է՝ գիշատիչների որսը կանխելու, ընտանի կենդանիների և անասնագոմերի պաշտպանության համար: Էլեկտրական այս ցանկապատը հրաշալի միջոց է նաև նորատունկ այգիներ և դաշտեր պաշտպանելու տեսանկյունից: Առաջարկվող մեթոդը մարդ–վայրի բնություն հակամարտությունը նվազեցնելու և ներդաշնակություն ստեղծելու ժամանակակից, արդյունավետ լուծում է: Արդեն մի քանի տասնամյակ, նորարարական այս մեթոդը հաջողությամբ կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում:

Այսօրինակ միջոցառումները կարևոր են առկա խնդիրների մասին բարձրաձայնելու և շահառու համայնքներին նորարարական լուծում առաջարկելու տեսանկյունից: Ծրագրի շրջանակներում թիրախային համայնքներում նախատեսվում է տեղադրել արևային ութ «էլեկտրական հովիվ»: 

«Անասնագոմերն ու ընտանի կենդանիներին գիշատիչներից պաշտպանող էլեկտրական ցանկապատի կառուցումը հերթական նորարարական ծրագրերից է, որոնք իրագործում ենք մեր հիմնական գործընկերներից մեկի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ: Առաջին անգամ Հայաստանում անասնապահները պայքարում են գիշատիչների դեմ նման միջոցներով: Լանջանիստ, Ուրցաձոր և Շաղափ գյուղերի անասնապահները այժմ կարող են ապրել առանց վախի՝ իրենց ունեցվածքի կամ կյանքի համար: Ամենակարևորն այն է, որ ցանկապատի վրա ծախսվող էլեկտրականությունը ստացվում է արևային էներգիայից՝ առանց ավելորդ բեռ դառնալու գյուղական համայնքների սուղ բյուջեի համար: Այս ծրագիրը, ինչպես հիմնադրամի հետ համատեղ իրականացվող շատ այլ նախագծեր, կյանքի է կոչվում համայնքի աջակցությամբ, մարդկանց հետ ձեռք ձեռքի, քանի որ սա միակ ճանապարհն է դեպի կայուն զարգացում: Այս ծրագրերը ուսուցանում և նախապատրաստում են մարդկանց», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

«Այլընրանքային էներգիա» ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի հինգ համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն): Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52