ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ (ՀՆԱ) ԿՐՃԱՏՎԵԼ Է 6.1%-ՈՎ
ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից հայտնում են, որ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները հիմնականում կրճատվել են, մասնավորապես 2009թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՆԱ-ն կրճատվել է 6,1 %-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 9,5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 5,1%-ով, իսկ մանրածախ առևտրի շրջանառությունը աճել է 3,9%-ով: Արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները նույնպես կրճատվել են, մասնավորապես արտահանումը կրճատվել է 47,3%-ով, իսկ ներմուծումը` 32,2%-ով: Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2 %-ով: