Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Perrigo-ն 3,6 մլրդ եվրոյով ձեռք կբերի բելգիական Omega Pharma-ն
07/11/2014 13:31
Կիսվել

Perrigo-ն 3,6 մլրդ եվրոյով ձեռք կբերի բելգիական Omega Pharma-ն

Դուբլինում գործող ամերիկյան Perrigo դեղագործական ընկերությունը 3,6 մլրդ եվրոյով ձեռք կբերի բելգիական Omega Pharma-ն: Ակնկալվում է, որ տրանզակցիան ավարտին կհասցվի 2015-ի առաջին եռամսյակում, գրում է The Irish Times-ը: Գործարքի պայմաններով` Perrigo-ն նախ կվճարի 2,48 մլրդ եվրո, այնուհետև` կմարի 1,1 մլրդ եվրոյի պարտքը: Բանն այն է, որ անցյալ տարի ամերիկյան ընկերությունը 6,27 մլրդ եվրոյով ձեռք էր բերել իռլանդական Elan ընկերությունը: Այն ժամանակ գործարքին նպաստող հանգամանքներից մեկը Իռլանդիայում հարկերի ցածր դրույքաչափն էր եղել:

Նկատենք, որ բելգիական Omega-ն արտադրում է առանց դեղատոմսի բաց թողնվող դեղեր` հազի և մրսածության դեմ, ինչպես նաև մաշկի խնամքին ուղղված միջոցներ, ցավազրկող և աղեստամոքսային հիվանդությունների համար ցուցված մի քանի պրեպարատներ, ինչպիսիք են Solpadeine-ը, Zantac-ը և TCP-ը:

Որոշ տեղեկություններով, Omega-ի ձեռքբերմամբ հետաքրքրված են եղել նաև այլ ընկերություններ, ներառյալ` ֆրանսիական Sanofi-ն և ամերիկյան Actavis-ը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37