Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Մեկնարկել է ջրային ռեսուրսների կառավարման հայկական փորձին նվիրված աշխատաժողով
12/11/2014 18:53
Կիսվել

Մեկնարկել է ջրային ռեսուրսների կառավարման հայկական փորձին նվիրված աշխատաժողով

Նոյեմբերի 12-ին Ծաղկաձորի Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկել  է «Ջրային ռեսուրսների կառավարման գործընթացի բարելավումը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում» աշխատաժողովը` կազմակերպված Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համագործակցությամբ:

Աշխատաժողովի նպատակն է պետություն-մասնավոր գործընկերության մոդելի կիրառմամբ ջրային ռեսուրսների կառավարման Հայաստանի փորձը ներկայացնել տարածաշրջանի մի շարք երկրների: Որպես պետական-մասնավոր գործընկերության հաջողված օրինակ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները դիտարկում են Հայաստանի փորձը` զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում կիրառելու համար: Երկօրյա աշխատաժողովին փորձի փոխանակման նպատակով ներկա են Պակիստանի, Ուզբեկստանի, Արևելյան Թիմորի, Ֆիլիպինների, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները:

Հայաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ ջրամատակարարման ոլորտն ամբողջապես իրականացվում է պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով: Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի ոլորտում պետական-մասնավոր գործընկերությունն սկսվել է 2000 թվականից: Ներկայումս հանրապետության բոլոր ջրամատակարար ընկերությունները շահագործվում կամ կառավարվում են ջրային ոլորտի կառավարման մեծ փորձառություն ունեցող միջազգային օպերատորների կողմից: Ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում բարելավվել է ջրամատակարարման և սպասարկման որակը, ավելացել ջրամատակարարման տևողությունը, ընկերություններն առաջատար դիրքեր են գրավում լավագույն հարկատուների ցանկում, նվազեցվել է պետության կողմից տրամադրվող սուբսիդավորումը:

Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման և ջրամատակարարման համակարգերի արդիականացման նպատակով ֆինանսական և տեխնիկական օժանդակցություն են տրամադրում նաև միջազգային զարգացման բանկերը, ինչպես` Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկը (ՎՎԲ), և Համաշխարհային բանկը (ՀԲ): 

Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը նշել է. «2007 թվականին Հայաստանում Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերից առաջինը «Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր»-ն էր: Բանկը առաջնահերթ էր համարում ջրամատակարարման ոլորտի բարելավումը և դրա կարևորությունը գյուղական և քաղաքային բնակավայրերի շահառուների համար: Մեզ համար կարևոր խթան են երկրում ջրային ոլորտի արդիականացման գործում նաև մասնավոր հատվածի ձեռնարկած քայլերը: ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կարողացանում է մաքուր և անվտանգ ջրամատակարարում ապահովել Հայաստանի 30քաղաքների և161 գյուղերիբնակիչների բնակարաններում և աշխատավայրերում»:

Աշխատաժողովին ներկա են միջազգային բանկերի, Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում ներգրավված մասնավոր կառավարիչների, ինչպես նաև ոլորտում բարեփոխումներ իրականացրած խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները:  

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46