Պաշտոնական

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69902.25+0.72 TOPIX - 4013.23+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 24312.16-0.74 SSEC - 4108.08+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
17/06/2026  CBA:  USD - 368.06-0.15 GBP - 493.64-0.76
17/06/2026  CBA:  EURO - 426.84-0.65
17/06/2026  CBA:  GOLD - 51307-251 SILVER - 832.78-4.06
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԿՔՆՆԱՐՎԻ «ԱՎԵԼԱՑՐԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ
21/04/2009 09:56
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԿՔՆՆԱՐՎԻ «ԱՎԵԼԱՑՐԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ

Գագիկ Մինասյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար կառավարության ներկայացրած երեք օրենսդրական նախաձեռնությունները: 

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հանձնաժողովի անդամների գնահատմանն է ներկայացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:  Նախորդ` նստաշրջանի օրակարգում ներառելու նպատակով կայացած քննարկումից հետո, հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գնահատմամբ,  փաթեթն էապես լրամշակվել է. հաշվի են առնվել պատգամավորների մտահոգությունները: Ֆինանսների փոխնախարարը ներկայացրել է, որ  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծում, հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով, հստակեցվել են այս հարկատեսակի արտոնությունից օգտվելու պայմանները ռեզիդենտների համար: Սահմանվել է, որ մինչեւ  2012 թ. տարեվերջ  հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակված ռեզիդենտները կօգտվեն շահութահարկը 50 տոկոսով նվազեցնելու արտոնությունից, եթե բաժնետոմսերի 20 տոկոսը եւ ավելին պատկանում է հանրությանը,  բաժնետերերի թիվը 100 է կամ ավելի եւ, որ առաջնորդվում են ֆինանսական հաշվետվությունների  միջազգային ստանդարտներով:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու առաջարկը հանձնաժողովին ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Առաջնորդվելով «Պետական պարտքի մասին» օրենքի պահանջներով` օրենսդրորեն  է ամրագրվել ԿԲ պարտքի կառավարման նպատակը:  Նախագծով բանկի կառավարման նպատակներ են դիտարկվել  վճարային հաշվեկշռի եւ ֆինանսական կայունության ապահովումը, դրամավարկային քաղաքականության իրականացումը:

«ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» օրինագիծը քառօրյայի ընթացքում առաջարկվելու է ընդունել երկրորդ ընթերցմամբ` առանց փոփոխությունների: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Քննարկված երեք հարցերը հանձնաժողովը երաշխավորել է ընդգրկել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական եզրակացությամբ:

AMP
17/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.15
Եվրո (EUR)
426.84
-0.65
Ռուբլի (RUR)
5.0357
-0.0438
Լարի (GEL)
138.76
+0.16
51307
-251
Արծաթ
832.78
-4.06