Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 2-րդ). Գևորգ Թամամյան
19/11/2014 20:56
Կիսվել

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 2-րդ). Գևորգ Թամամյան

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ

«Արտադրված է Թայվանում», մաս 2-րդ

Գևորգ Թամամյան 

«… ավարտել է գյուղի ծխական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Ներսիսյան ճեմարանում…», և  պատկերացրեցի ճամփան դեպի Թիֆլիս, խուրջինը ուսին, տրեխներով…

Կարծում եմ հոգնածության և աբսուրդ մտքերի հատումն անխուսափելի է դառնում, մանավանդ, երբ ողջ ավտոբուսում միակ արտասահմանցին ես, իհարկե, եթե հաշվի չառնենք ճապոնացի Վիլյամին, ով ցույց է տալիս քեզ անհրաժեշտ կանգառը… 

Ճիշտ այնպես, ինչպես նկարագրել էր Սզու-Յու Չենը… Չինաստանի բժշկական համալսարանն է, իսկ կողքին՝ մանկական հիվանդանոցը… Նա աշխատում էր համալսարանի կրթության բաժնում, բարի մի աղջիկ, ով բազմիցս առաջարկեց դիմավորող ուղարկել օդանավակայան, սակայն «ճանապարհին կորողի» տպավորություն թողնելու անգամ փոքր հեռանկարը խոցում էր հայկական արժանապատվությանս ամենանուրբ թելերը… և ահա կանգնած էի հիվանդանոցի մուտքի դիմաց, հենված իմ վիթխարի ճամպրուկին…

Եկել եմ… Այս երկու բառով կարելի էր նկարագրել հաջորդող կես ժամվա զրույցներիս  ամփոփումը հիվանդանոցի աշխատակիցների, հերթապահ բժիշկների և փոխտնօրենի հետ…

Պահակակետի կողքին տեղադրված նստարաններից ինձ էր զննում հիվանդանոցային գիշերանոցով ծեր թայվանցին՝ մի ձեռքով բռնված ներարկվող հեղուկի կանգնակից, մյուս ձեռքից էլ արձակելով ծխախոտի քուլաներ: Սպիտակ գուլպաներ, սև կոստյում և պահակակետի դռան դիմաց հանված սև կոշիկներ… Գույների և տեսարանի նման համադրությանը կարող էին լրացնել միայն կուսակցական կրծքանշանը և չափազանց լուրջ դեմքի արտահայտությունը, սակայն մենք գտնվում էինք հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, և սա ընդամենը պահակակետ էր՝ ուրախ և օգնելու պատրաստակամ պահակներով:

Ահա և Սզու-Յու Չենը, որին ուղեկցում էր մանկաբուժության առաջին կուրսի ռեզիդենտ Դենիելը՝ Ճո Լին իրական անունով, ում հետ մոտակա ամիսներին աշխատելու էինք նույն բաժանմունքում: Ընդհանրապես, թայվանցիների մեծ մասն ունեն նաև ոչ պաշտոնական, արևմտյան անուներ, որոնց ընտրության հարցում միանգամայն ազատ են: Կարծում եմ դա կապված է արտասհամանցիների կողմից չինական անունների դժվար արտաբերման հետ: Զարմանքս ավելին էր, երբ Թայվանից վերադառնալուց հետո հարևանիս՝ Դեյվիդի ծնունդը շնորհավորելիս ստացա հետևյալ պատասխանը՝ շնորհակալ եմ, բայց իմ անունն այժմ Նաթան է…

Նեղ փողոցը տանում էր դեպի մոտակա բարձրահարկը: Առաջին հարկում նստած էր սամուրայի դիմագծերով անվտանգության կիսաճաղատը, ով, այդուհետ, ամեն անգամ ինձ տեսնելիս, նորանոր տոնայնություններով պիտի արտասաներ «բարև»-ի չինարեն համարժեք՝ «նի հաու»-ն… Իմ բնակարանը գտնվում էր 11-րդ հարկում: Սզու-Յուն ինձ փոխանցեց հիվանդանոցի ցանցին միացված նոր հեռախոսը և ծրարի մեջ դարսված ճաշարանի կտրոնները: Դեռ նոր էի վերցրել հեռախոսը և առաջին զանգը՝ Պրոֆեսոր Չինգ-Տիեն Պենգը՝ աննկարագրելի բարի մի անձնավորություն, որի պատճառով Թայվանն ինձ համար դարձավ երկրորդ տուն: Չինաստանի բժշկական համալսարանի մանկական հիվանդանոցի ղեկավարը՝ մասնագիտությամբ մանկական արյունաբան-ուռուցքաբան, ով հանդիսանում է նաև մանկական հիվանդանոցի հիմնադիրը:

Մի փոքր այն մասին, թե ինչու, ինչպես և ինչ ճանապարհով Թայվան… և թե ինչպես մեկ նամակը կարող է դառնալ մի ամբողջ պատմության սկիզբ…  և նաև թե ինչպես, գուգլային անդադար փնտրտուքներից և տարբեր երկրներից բազմաթիվ մերժումներից հետո, մի օր իմ էլեկտրոնային նամակը հասավ պրոֆեսոր Պենգին՝ խնդրելով տալ հնարավորություն վերապատրաստում անցնել իր հիվանդանոցում, և դրական պատասխանն իրեն սպասեցնել չտվեց՝ մեծ ուրախությամբ: Հարցիս, թե արդյոք կարող եմ ուսումից և հիվանդանոցային աշխատանքից զատ որևէ աշխատանք անել երեկոները, որը հնարավորություն կտար հոգալու Թայվանում ապրելուս ծախսերը, հաջորդ պատասխանն արդեն եկավ համալսարանի կրթության բաժանմունքից՝ Պրոֆեսոր Պենգի միջնորդությամբ Ձեր բոլոր ծախսերն իր վրա կվերցնի մանկական հիվանդանոցը…

– Հե՜յ, ինչպես ես?

– Պրոֆեսոր Պենգ… Շատ լավ, Դուք ինչպես եք? Անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար…

– Ա՜հ, խնդիր չէ: Հանգստացիր՝ հոգնած կլինես… մինչ վաղը…

– Մինչ վաղը, բարի գիշեր…

Սզու-Յուն և Դենիելը ևս մի քանի խորհուրդներ տվեցին և հեռացան, թողնելով ինձ միայնակ… միայնակ նոր աշխարհում, միայնակ իմ նոր տանը…

Սենյակի շերտավարագույրների, փայտե պահարանի և պատշգամբի բաց դռնից ներս եկող աղմուկի համադրությունը մի ծանոթ տեսարան էր ստեղծում… Դեժավյու, թե ամերիկյան ֆիլմերից տպավորված մի պատկեր, երբ պատուհանից այն կողմ էլ, փողոցում՝ մարդիկ տաքանում են մեծ երկաթյա տակառների մեջ վառվող կրակի շուրջը… Բայց սա Թայվանն էր, իսկ պատուհանի մյուս կողմում, փերվարյան շոգի տակ եռում էր կյանքը…

Զանգ դեպի Հայաստան…

2012 – 2014թթ.

 շարունակելի… 

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46