Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
2014թ. նորացվել են Beeline-ի 13 գրասենյակ
02/12/2014 17:47
Կիսվել

2014թ. նորացվել են Beeline-ի 13 գրասենյակ

Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Beeline-ը վերաբացեց վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակ: Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակը 2014 թ.-ի ընթացքում նորացված  Beeline-ի թվով 13-րդ վաճառքի և սպասարկման կենտրոնն է: 

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված էին Գյումրիի բնակիչները: Հյուրերի համար կազմակերպվել էր ժամանցային ծրագիր` ակցիաներով, մրցանակների խաղարկությունով, նվերներով և երեխաների հյուրասիրությամբ:  

«Beeline-ը հպարտանում է բաժանորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք որքան հնարավոր է մոտ լինել մեր բաժանորդներին և գրասենյակներում նրանց համար ապահովել առավելագույն հարմարավետություն: Իսկ առօրյա աշխատանքային ջանքերը խթանում են, որպեսզի Beeline-ի ծառայություններից օգտվելը և գրասենյակներում որակյալ սպասարկում ստանալը լինի էլ ավելի պարզ, հարմար և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ Շիրակի մարզում գործում է Beeline վաճառքի և սպասարկման 8 գրասենյակ: Ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է Beeline-ի 79 գրասենյակ, որոնցից 53-ը` մարզերում, իսկ 26-ը` Երևանում: 2014 թ. Երևանում բացվել է Beeline-ի 2 նոր գրասենյակ` Yerevan Mall առևտրի կենտրոնում և Երևանի երկաթգծի կայարանի մոտակայքում: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում է Beeline-ի 363 վաճառքի դիլերական կետ, որոնցից 54-ը` Շիրակի մարզում։

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85