
ԵՄ-ը 4 մլրդ եվրո կծախսի Ariane 6 հրթիռակիրների արտադրության համար
Եվրամիությունը 4 մլրդ եվրո կծախսի նոր սերնդի Ariane 6 հրթիռակիրների արտադրության համար: Այս մասին հաղորդել է Եվրոպական տիեզերական գործակալությունը:
Ընդ որում, այդ միջոցների որոշակի մասը կհատկացվի Ֆրանսիական Գվինեայում տեղակայված տիեզերակայանի նոր մեկնարկային համալիրի կառուցմանը, որի առաջին փուլը նախատեսվում է սկսել մինչև 2020թ.: Նախնական տվյալներով` նախագծի ծախսերի ուղիղ կեսն իր վրա կվերցնի Ֆրանսիան, Գերմանիայի մասնաբաժինը կկազմի 22%, իսկ Իտալիայինը` մոտ 12%: Մնացած ծախսերը կհոգան եվրոպական մյուս երկրները:
Նկատենք, որ Ariane 6 հրթիռակիրը կփոխարինի Ariane 5-ին` ներառելով ինչպես թեթև, այնպես էլ ծանր դասի հրթիռներ: