Yota Devices-ը միջազգային վաճառքներն ակտիվացնելու նպատակով մտադիր է լրացուցիչ 100 մլն դոլար ներգրավել. FT
Ռուսական Yota Devices ընկերությունը YotaPhone-ի վաճառքներն ակտիվացնելու նպատակով մտադիր է 100 մլն դոլար ներգրավել, գրում է The Financial Times-ը: Թերթը հիշեցնում է, որ սմարթֆոնը նախատեսվում է իրացնել աշխարհի ավելի քան 20 երկրներում:
Yota Devices-ի ղեկավար Վլադիսլավ Մարտինովի խոսքով` ներգրավված միջոցներն ուղղվելու են սմարթֆոնի թողարկումը միջազգային շուկաներում արագացնելուն: Ավելի վաղ հրապարակվել էր YotaPhone 2-ի` Ռուսաստանում պաշտոնապես ներկայացնելու մասին: Այն համալրված է 5 դյույմանոց ստանդարտ էկրանով: Սմարթֆոնն ընթերցանության ռեժիմով կարող է աշխատել մինչև հինգ օր, իսկ էներգախնայողության Yota Energy ռեժիմով` երկու օր: