Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. խաղարկություն «ուսման վարկեր» ստացած ուսանողների և Visa Student քարտերի քարտապանների միջև
19/12/2014 12:24
Կիսվել

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. խաղարկություն «ուսման վարկեր» ստացած ուսանողների և Visa Student քարտերի քարտապանների միջև

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 10:30–ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա նախապես հայտարարված խաղարկությունն այն ուսանողների միջև, ովքեր իրենց ուսման վարձը փոխանցել են բանկի կողմից տրամադրվող «ուսման վարկի» միջոցով սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

Խաղարկությունը իրականացվելու է միայն ներկա գտնվող ուսանողների միջև: Խաղարկվելու է 6 մրցանակ, որոնք ըստ ուսանողի ընտրության կարող են լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad (արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան դյուրակիր համակարգիչ կամ Ipad):

Անհրաժեշտ է խաղարկությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Խաղարկության յուրաքանչյուր մասնակցին տրամադրվելու է «Մոսկվա» կ/թ–ում խաղարկությունից անմիջապես հետո «Սուպեր ՄԱՄԱ» գեղարվեստական ֆիլմը դիտելու մեկ տոմս:

Նույն օրը կկայանա նաև Visa Student քարտերի քարտապանների միջև անցկացվող ամենամյա խաղարկությունը, որին այս անգամ մասնակցելու են Բանկի Visa Student հիմնական, գործող և գործողության ընթացքում առնվազն մեկ վճարային կամ կանխիկացման գործառնություն կատարած և ներկայումս ուսանող հանդիսացող քարտապանները: Նրանց միջև ևս կխաղարկվի 6 մրցանակ: Հայաստանում սովորող և հաղթող ճանաչված Visa Student քարտապանն իր ընտրությամբ կարող է ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային բանկերհեռախոս: Արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս:

Մրցանակները կհանձնվեն շահած այն քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45