Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին
19/12/2014 16:10
Կիսվել

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովին: Քննարկվել են Եվրոպական խորհրդի՝ ս.թ. դեկտեմբերի 18-19-ի նիստի նախապատրաստական աշխատանքները, ԵԺԿ քաղաքական և ծրագրային հարցերը, քաղաքական իրավիճակը ԵՄ անդամ պետություններում և ԵԺԿ անդամ կուսակցությունների դիրքորոշումները: Հիմնական զեկույցներով հանդես են եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Գագաթնաժողովից հետո ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հանդիպումները լավ առիթ են միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, ինչպես նաև առկա մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնալու համար:

Հանրապետության Նախագահը վերահաստատել է ԵԺԿ-ի հետ հետագա համագործակցության հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը: Նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը:

Հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ տարբեր միջխորհրդարանական կառույցների շրջանակներում:

Ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08