
YotaPhone 3-ը շուկայում կհայտնվի մոտ մեկուկես տարուց
Ռուսական YotaPhone սմարթֆոնի նոր մոդելը կարող է վաճառքում հայտնվել արդեն մեկ-մեկուկես տարուց: Այս մասին հայտնել է Yota Devices ընկերության ղեկավար Վլադիսլավ Մարտինովը:
«Մենք ակտիվորեն զբաղվում ենք YotaPhone 3-ի ստեղծմամբ, սակայն հեռախոսի ներկայացման հստակ ամսաթիվը դժվարանում եմ նշել»,- ասել է ղեկավարը: Նա նաև հավելել է, որ ներկայում YotaDevices-ը աշխատում է տեխնոլոգիական մի շարք նորարարությունների վրա, որոնք կհայտնվեն սմարթֆոնի` արդեն մյուս տարբերակում: Այդ նորույթների թվում է վիրտուալ տեսախցիկի և հեռախոսի վրա ընկնող արևի լույսի հաշվին լիցքավորվող մարտկոցի ստեղծումը:
Հիշեցնենք, որ YotaPhone սմարթֆոնի երկրորդ մոդելը պաշտոնապես ներկայացվել էր այս տարվա դեկտեմբերի սկզբին: