Միլիարդատեր Կարլոս Սլիմը դարձել է The New York Times-ի խոշորագույն բաժնետերը
Մեքսիկացի հայտնի միլիարդատեր Կարլոս Սլիմը ավելի քան կրկնապատկել է The New York Times-ում ունեցած իր մասնաբաժինը: Ինչպես տեղեկացնում է պարբերականը` այժմ Սլիմի բաժնեմասը ընկերությունում կազմում է գրեթե 17%: Գործարարը ձեռք է բերել A դասի 16 մլն բաժնետոմս` յուրաքանչյուրի դիմաց վճարելով 6,36 դոլար: Ներկայում` Սլիմին է պատկանում ընկերության 28 մլն բաժնետոմս:
Գործարքի արդյունքում` The New York Times Company-ն ստացել է ավելի քան 100 մլն դոլար:
Ամերիկյան պարբերականի տեղեկացմամբ` Սլիմը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից, ում կարողությունը գնահատվում է մոտ 72 մլրդ դոլար: