Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Tesla Motors-ը մտադիր է հասնել Apple-ին
13/02/2015 14:55
Կիսվել

Tesla Motors-ը մտադիր է հասնել Apple-ին

Tesla Motors-ի ղեկավար Էլոն Մասկը հայտարարել է, որ զարգացման ներկայի վեկտորի պահպանման պարագայում` մինչև 2025թ. իր ընկերության կապիտալիզացիան կհասնի 700 մլրդ դոլարի, ճիշտ այնքան, որքան ներկայում կազմում է ամերիկյան «խնձորի» շուկայական կապիտալիզացիան:

Tesla-ի կանխատեսումներով` ընթացիկ տարում սպասվում է 3,2-6 մլրդ դոլարի եկամուտ:

Նշենք, որ 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբերին Tesla Motors-ը ստացել է մոտ 957 մլն դոլարի եկամուտ, ինչը գրեթե մեկուկես անգամ գերազանցում է  2013թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ ընկերության եկամուտները կազմում էին 615,2 մլն դոլար: Սակայն ավելացել են նաև վնասները: Այսպես, 2014թ. վերջին եռամսյակում Tesla-ն կրել է 107,6 մլն դոլարի վնաս կամ մեկ բաժնետոմսից` 86 ցենտ: Համեմատության համար` 2013թ. վերջին վնասի չափը կազմում էր ընդամենը 16,3 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսից` 13 ցենտ: Ընդհանուր առմամբ` 2014-ին ընկերության եկամուտների ծավալը կազմել է 3,2 մլրդ դոլար, վնասը` 294 մլն դոլար, այն դեպքում, երբ 2013-ին այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 2 մլրդ դոլար և 74 մլն դոլար:

Նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում Tesla-ն արտադրել է մոտ 11 հազար Model S ավտոմեքենա, իսկ տարվա կտրվածքով թողարկված մեքենաների թիվը կազմել է 35 հազար միավոր:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28