Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Beeline-ը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի անցկացման մասին
20/02/2015 17:15
Կիսվել

Beeline-ը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի անցկացման մասին

Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի անցկացման մասին: Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին։ 

«Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Smart  հեռախոս, ևս երեք մասնակից կարժանան խրախուսական մրցանակների Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել հաղորդագրություն սիրո թեմայով և մինչև մարտի 15-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթն անցկացվելու է երեք փուլով, յուրաքանչյուր փուլի տևողությունը`մեկ շաբաթ: Յուրաքանչյուր փուլում հաղթող կճանաչվի այն հաղորդագրության հեղինակը, ով կհավաքի առավելագույն թվով քվե։ 

«Սերը կյանքի ամենագեղեցիկ զգացմունքներից մեկն է և ես համոզված եմ, որ այս մրցույթը լայն տարածում է գտնելու մեր օգտատերերի շրջանում։ Այն յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է ընձեռում յուրովի արտահայտել սիրո գաղափարը և գեղեցկությունը տեսնելու ունակությունը։ Հավատացած եմ, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը և այդ փառատոնի շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումներն ոչ միայն կդարձնեն կյանքն ավելի լավը, այլ  նաև կպարգևեն մեզ դրական զգացողություններ և վառ տպավորություններ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Անչափ ուրախ ենք, որ փառատոնի շրջանակում տարեցտարի ընդլայնվում են մրցույթների շրջանակն ու բնույթը: Հուսով ենք, այս մրցույթի շնորհիվ մեկ անգամ ևս սիրո թեման կհաստատի իր գերակայություն մեր կյանքում», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթն ավարտվում է մարտի 23-ին: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում`  https://www.facebook.com/beeline.am հասցեով: 

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://bit.ly/1JtdVrq

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25