2014թ.-ին կրճատվել են շոկոլադի ներմուծման ծավալները
2014 թվականին Հայաստան է ներմուծվել 7 հազար 975.4 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ: Նախորդ տարվա համեմատ շոկոլադի ներմուծման բնաիրային ծավալները կրճատվել են շուրջ 7%-ով: Այս մասին վկայում են Մաքսային ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում Հայաստան ներմուծված շոկոլադի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 39 մլն 579.6 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ մեր երկիր ներմուծված շոկոլադի և կակաո պարունակող այլ սնունդի ընդհանուր մաքսային արժեքը կրճատվել է 8%-ով:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստան էր ներմուծվել 43 մլն 66.6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 8 հազար 544.6 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ: