
2014-ին Հայաստան է ներմուծվել 60 մլն դրամի հեռախոսային ապարատ և բջջային ոլորտի այլ սարքեր
ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2014թ.-ին Հայաստան է ներմուծվել 59.6 մլն դոլար մաքսային արժեքով 642.7 հազար հատ հեռախոսային ապարատ՝ բջջային ցանցի կամ այլ կապի, ձայնային և պատկերի, կամ այլ տվյալների ընդունման և հաղորդման սարքավորումներ: 2013թ.-ի համեմատ նշված ապրանքների ներմուծման ծավալներն աճել են 22.1%-ով, իսկ մաքսային արժեքի աճը կազմել 27%: