2014թ.-ին Գերմանիայից Հայաստան է ներմուծվել շուրջ 23 հազար ավտոմեքենա
2014 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 44,3 հազար հատ ավտոմեքենա (ցուցանիշը չի ներառում 10 և ավելի մարդու տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցները): Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մաքսային ծառայությունից:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 279,10 մլն ԱՄՆ դոլար:
2014 թվականին, 2013 թվականի համեմատ, Հայաստան ներմուծված ավտոմեքենաների քանակը աճել է շուրջ 5,7 հազարով:
Նշենք, որ հաշվետու տարվա ընթացքում Գերմանիայից մեր երկիր ներմուծվել է 23,1 հազար հատ ավտոմեքենա, Ճապոնիայից՝ 13,3 հազար հատ ավտոմեքենա, ԱՄՆ-ից՝ 2,2 հազար հատ ավտոմեքենա, Ռուսաստանից՝ 1,7 հազար հատ ատվոմեքենա: