Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Beeline բաժանորդները նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում կարող են լինել կապի մեջ
19/03/2015 18:31
Կիսվել

Beeline բաժանորդները նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում կարող են լինել կապի մեջ

Հաշվի առնելով բաժանորդների հաճախակի դիմումները՝  Beeline-ը հիշեցնում է, որ ընկերության բաժանորդները, նույնիսկ զրոյական հաշվեկշռի  դեպքում կարող են մնալ կապի մեջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող իրենց մտերիմների և ընկերների հետ: Մշտապես կապի մեջ լինելու համար Beeline բաժանորդներին հասանելի են «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունները: 

Այս ծառայությունները հնարավորություն են տալիս Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդներին Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի Beeline-ի բջջային կապի բաժանորդներին հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվը լիցքավորելու խնդրանքով:

«Վերջին ժամանակահատվածում մեզ դիմող բաժանորդների շրջանում ավելացել են  բացասական հաշվեկշռի դեպքում միջազգային կապից օգտվելու վերաբերյալ հարցումների քանակը: Մասնավորապես, բաժանորդներին հետաքրքրում է՝ կարող են արդյոք արտերկրում գնտվող իրենց հարազատները կամ ընկերները լիցքավորել իրենց հաշիվը: Beeline-ը ոչ միայն ձգտում է, որպեսզի իր ծառայությունները լինեն պարզ և հարմար, այլև հոգում է, որպեսզի բաժանորդները, անգամ դժվար կամ անկանխատեսելի իրավիճակներում լինեն կապի մեջ և օգնություն ստանան ընկերներից և հարազատներից, անգամ եթե եթե նրանք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Զանգի´ր ինձ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքարել հետևյալ հրահանգը` *143* բաժանորդի հեռախոսահամարը, որին ուղարկված է հարցումը և # նշանը: Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի  բաժանորդներին հարցում ուղարկելիս անհրաժեշտ է հավաքել Beeline բաժանորդների հեռախոսահամարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը:

«Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` *144* բաժանորդի համարը, ում ուղարկած է հարցումը և # նշանը: Եթե հրահանգը ուղարկվում է Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի Beeline բջջային կապի բաժանորդներին, ապա անհրաժեշտ է  մուտքագրել միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը: «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից կարելի օգտվել անգամ ռոումինգում գտնվելիս:

Հայաստանի Beeline-ի բջջային կապի բաժանորդների հեռախոսահամարները արտերկրից կարող են լիցքավորվել «Օնլայն վճարում» հավելվածի միջոցով այցելելով  www.beeline.am կայք, ինչպես նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի մեր գործընկերների վճարումների ընդունման կետերում:

Գործընկերների վճարումների ընդունման կետերի ցանկին, ինչպես նաև «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների մասին  լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.beeline.am պաշտոնական կայք:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37