Այլ Լուրեր

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
Արմավիրում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը
23/03/2015 16:25
Կիսվել

Արմավիրում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում Արմավիրի մարզում  Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Արմավիր քաղաքի մշակույթի պալատում  կայացած միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Մարտի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մշակույթի պալատում կցուցադրվեն Բրիտանական ֆիլմերի փառատոնի 3 ֆիլմ: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Արմավիրում փառատոնի բացումը տեղի կունենա «Անտեսանելի կինը» ֆիլմով։ 

«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ մենք ոչ միայն նպաստում ենք լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում ենք երեխաներին ծանոթացնել այլ երկրների մշակույթին և համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։  Անչափ կարևորում եմ այն համգամանքը, որ այս ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում։ Հայաստանի տարբեր շրջաններում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երեխաների և համոզված եմ, որ այս ֆիլմերի ցուցադրությունից հետո էլ ավելի կընդլայնվի նրանց մտահորիզոնը և կզարգանա ստեղծագործական որգին, իսկ  Beeline–ը  կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա հրաշալի հնարավորություն է ծանոթանալու բրիտանական լավագույն ֆիլմերին: Հատկանշական է, որ ֆիլմերը ներկայացնում են մարդկանց կյանքն ու հույզերը, նրանց առօրյան ու ապրումները, այսպիսով` վերստեղծելով տաբերի դարերի, ինչպես նաև ժամանակակից Բրիտանիայի նկարագիրը», – ասաց Բրիտանական խորհրդի Արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:  

Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին։ Փառատոնի ընթացքում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։ Երևանյան և մինչ այսօր կայացած մարզային ցուցադրություններին մասնակցել են ավելի քան 7.500 հանդիսատես: 

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56