Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Նախագահն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
30/03/2015 13:27
Կիսվել

Նախագահն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բոզժիգիտովին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման ժամանակաշրջանում հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել նաև միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության մասին:

Դեսպան Աիմդոս Բոզժիգիտովը երախտագիտություն է հայտնել ՀՀ Նախագահին և պետական բոլոր այն մարմիններին, որոնց հետ Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համագործակցել է իր պաշտոնավարման անցած 9 տարիներին՝ մշտապես զգալով աջակցություն և բարյացակամ վերաբերմունք:

Ղազախստանի դեսպանը ևս նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունն ընթանում է փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա, երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչը, դեսպան Բոզժիգիտովի համոզմամբ, լուրջ հիմքեր է ստեղծում տնտեսական ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու և զարգացնելու համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, ավելի մեծ հնարավորություններ են բացվում նաև հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15