
Ջորջ Սորոսը պատրաստվում է Ուկրաինայում 1 մլրդ դոլար ներդնել
Ամերիկյան հայտնի գործարար, ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը հայտարարել է, որ պատրաստում է մեկ միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ: Նա նաև կոչ է արել այլ գործարարներին հետևել իր այս քայլին: Այս մասին գրում է ավստրիական Der Standard պարբերականը:
Գործարարը նաև նշել է, որ արդեն իսկ գոյություն ունեն կոնկրետ ներդրումային ծրագրեր: Մասնավորապես խոսքը գնում է գյուղատնտեսության և ենթակառուցվածքների մասին: Նշենք, որ Սորոսն առաջին անգամ չէ, որ կոչ է անում ներդրումներ իրականացնել Ուկրաինայում: Այս անգամ նա կարծես թե պատրաստ է նաև օրինակ ծառայել: