
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շիրակի մարզի Արթիկ քաղաք
Երևանի և ՀՀ մարզերի համագործակցության շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորությամբ մարտի 26-ին այցելել էր Շիրակի մարզի Արթիկ քաղաք: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին հյուրընկալել է Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Հանդիպման ընթացքում Դավթաշեն վարչական շրջանի և Արթիկ համայնքի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Պատվիրակության անդամները հանդիպել են մեծամասնական ընտրակարգով Արթիկից ընտրված ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի և համայնքի ավագանու անդամների հետ՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Դավթաշենցիներն Արթիկ քաղաքին են նվիրաբերել «Երևան-Արթիկ» գրառումով նստարաններ և աղբամաններ: