Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները–2014» հետազոտության արդյունքները
09/04/2015 17:46
Կիսվել

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները–2014» հետազոտության արդյունքները

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը ներկայացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները–2014» հետազոտության արդյունքները:

Հետազոտությունը 2014թ. նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ (ՖԿԱՌ) նախատեսվող՝  ֆինանսական կրթման արդյունավետ և թիրախավորված ծրագրերի մշակման և իրականացման հենքային ուսումնասիրություն:

Ֆինանսական ունակությունների (գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի ամբողջություն) գնահատումն իրականացվել է յոթ ուղղություններով՝ ֆինանսական ներգրավվածություն, պարտքի կառավարում, բյուջեի կառավարում, խնայողություններ, տնտեսության ազդեցություն, իրավունքների պաշտպանություն եւ անվտանգություն: Հայաստանում Ֆինանսական ունակությունների  ինդեքսը գնահատվել է 44, ինչը վկայում է, որ ՀՀ քաղաքացիները ունեն անձնական ֆինանսների կառավարման դժվարություններ:

ՀՀ քաղաքացիները, կենսական անհրաժեշտությունից ելնելով, նաեւ կարևորում և զբաղվում են անձնական ֆինանսների տարբեր ասպեկտների կառավարմամբ, սակայն, գիտելիքների համեմատաբար քիչ լինելու պատճառով, այն դեռևս արդյունավետ չեն: Օրինակ՝ մեծամասնությունը ժամանակին է վճարում պարտքերը և խուսափում է անհարկի պարտքից (միայն 1,7% է նշել, որ պարտք է վերցրել ավելին քան կարող էր), սակայն թե ինչ են վարկի անվանական և փաստացի տոկոսադրույքները, գիտեն ընդամենը 23%-ը:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է. «Հետազոտությունը կարևոր հիմնաքար է Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության արդյունավետ իրականացման ճանապարհին: Այն բացահայտել է բնակչության կարիքները և կնպաստի, որ ֆինանսական կրթման ծրագրերը լինեն ավելի հասցեական և արդյունավետ: Հետազոտությունը յուրահատուկ է իր տեսակով, քանի որ մեթոդաբանությունը մշակվել է մեր կողմից: Մենք արդեն իսկ ստացել ենք միջազգային փորձագետների դրական արձագանքները և վստահ ենք, որ շարունակելով գործակցել Ֆինանսական ներգրավվածության ալիանս միջազգային կառույցի հետ, ֆինանսական ունակությունների գնահատման այս նոր մեթոդաբանությունը տարածում կգտնի նաև այլ զարգացող երկրներում»:

Հիշեցնենք, որ 2007թ. ի վեր ՀՀ ԿԲ կարևորել է ֆինանսական կրթվածության խնդիրը՝ որպես երկրի ֆինանսական կայունության, ֆինանսական ներգրավվածության ընդլայնման և քաղաքացիների տնտեսական բարեկեցության կարևոր նախադրյալ և իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ:

2012թ. ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է ֆինանսական կրթման ազգային ռազմավարության միջգերատեսչական խորհրդատվական հանձնաժողով՝ Կենտրոնական բանկի, Կառավարության, մասնավոր և հասարակական հատվածների շահառու կողմերի ընդգրկմամբ, որն էլ մշակել է և ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացրել ՖԿԱՌ-ը:

ՖԿԱՌ-ով նախատեսված Հետազոտությունը կատարվել է ՀՀ ԿԲ-ի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆինանսական ներգրավվածության ալյանս (Alliance for Financial Inclusion, AFI) միջազգային կառույցի աջակցությամբ:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62